Կիևում հոսանքի տնտեսման նպատակով անջատում են վերելակները
Հոսանքի տնտեսման նպատակով Կիևում սկսել են անջատել վերելակները։ Զգալի թվով բնակելի շենքերում այժմ վերելակներն աշխատում են ժամանակացույցով։ Այս մասին հաղորդում է «Վեստի Ուկրաինա»–ն։ Բնակելի շենքերի բնակիչներն այժմ կարող են հատուկ ժամերի օգտվել բեռնատար վերելակներից։ Նոր ժամանակացույցի պատճառով բնակիչները զրկվում են շինաղբը կամ մեծ իրերը տեղափոխելուց։ Մինչդեռ, Կիևի պետական քաղաքային վարչությունը նշել է. «Քաղաքային վարչությունում վերելակներն անջատելու ոչ մի կարգադրություն չի արվել, առավել ևս՝ հոսանք տնտեսելու միտումով։ Վերելակները կարող են չգործել միայն անսարքությունների պատճառով»։
Կիևում հոսանքի տնտեսման նպատակով անջատում են վերելակները
Հոսանքի տնտեսման նպատակով Կիևում սկսել են անջատել վերելակները։ Զգալի թվով բնակելի շենքերում այժմ վերելակներն աշխատում են ժամանակացույցով։ Այս մասին հաղորդում է «Վեստի Ուկրաինա»–ն։
Բնակելի շենքերի բնակիչներն այժմ կարող են հատուկ ժամերի օգտվել բեռնատար վերելակներից։ Նոր ժամանակացույցի պատճառով բնակիչները զրկվում են շինաղբը կամ մեծ իրերը տեղափոխելուց։
Մինչդեռ, Կիևի պետական քաղաքային վարչությունը նշել է. «Քաղաքային վարչությունում վերելակներն անջատելու ոչ մի կարգադրություն չի արվել, առավել ևս՝ հոսանք տնտեսելու միտումով։ Վերելակները կարող են չգործել միայն անսարքությունների պատճառով»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։