Լրահոս

11.11.2014 14:58


Նոյեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Նոյեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 144մլն 972 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԶԵԹԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ` 102.8մլն դրամ, «ԱՐՄԱՎԻՐԻ ԿԱԹԻ Գ-ն» ԲԲԸ` 5.4մլն դրամ, «ԱԳՐԻՄԱՏԿՈ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ՝ 5.3մլն դրամ, «ԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ` 4.2մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 30 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 12-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 19-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 22 ստուգումներ և այլն:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 21 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, իսկ 63 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 11.6մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 24 հազար 423 հատ կամ 165.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 91մլն դրամով կամ 36%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 36 հազար 230 հատով կամ 36%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 2մլրդ 163մլն դրամով կամ 34%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3656 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 5 ստուգում՝ 21.2մլն դրամ արձանագրված գումարով, 1 վերստուգում, 5 հսկիչ գնում, 18 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, 1 հանդիպակած ստուգում, 3 օպերատիվ-հետախուզակական միջոցառում, ընթացքի մեջ է գտնվում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում, 1 հսկիչ գնում, 5 չափագրման ուսումնասիրություն, 1 ՀԴՄ ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, 14 հսկիչ գնում և 22 չափագրման ուսումնասիրություն:

Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 123 հարկ վճարողի մոտ առաջացել է 236.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 40 հարկ վճարողի մոտ 46-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ»-ում` 13 աշխատողով, «ՄՄՄ ՖՕՕԴ»-ում` 6 աշխատողով:

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 424.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

21.10-31.10.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

01530525

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ (ՍՊԸ)

2

311,024,922

2

00103845

<<ԱՇՈՏ ԵՎ ԴԱՅԱՆԱ>> (ՍՊԸ)

5

250,028,001

3

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ)

26

103,265,845

4

09400818

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ (ՓԲԸ)

1

88,497,920

5

02558239

«ՍՈՎՌԱՆՈ» (ՍՊԸ)

2

76,643,281

6

00877117

ԱՐԵԳ ՇԻՆԱՐԱՐ (ՍՊԸ)

1

57,840,100

7

02507464

ՀԱՅՓՈՍՏ (ՓԲԸ)

5

50,813,516

8

03302375

ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՍՊԸ)

4

47,473,229

9

00015729

ԷՆԵՐԳԱՑԱՆՑՇԻՆ (ԲԲԸ)

1

47,020,847

10

02504956

ԱՐՄԵՆԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ (ՓԲԸ)

12

46,016,760

11

00415975

ԷՐԵԲՈՒՆԻ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՍՊԸ)

1

45,786,380

12

02546901

ԼՈԳԻՍՏԻԿ-ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ)

1

40,000,320

13

00115963

ՎՎԱՐՏ (ՍՊԸ)

2

31,908,960

14

03313002

ԳԱՅՍԱԹ (ՍՊԸ)

2

31,505,754

15

05531644

ՍՕՀՕ (ՍՊԸ)

11

30,462,430

16

02578482

ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ (ՍՊԸ)

7

28,838,460

17

01544673

ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ)

1

23,765,466

18

01806165

«ԿՌՈՒՆԿ-ՄԱԼԱԹԻԱ» (ՓԲԸ)

1

20,429,937

19

02205577

ԿԱՆԱՉ (ՓԲԸ)

1

20,240,000

20

03803122

«ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» (ՍՊԸ)

2

20,107,512

21

00076203

ՎԻԷՅ ՍՈԼՅՈՒՇՆ (ՍՊԸ)

2

18,768,000

22

06948385

ՍՏԵՓՇԻՆ (ՍՊԸ)

2

18,411,139

23

02233484

ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ)

8

18,255,130

24

01002503

ՎԱԼԱՆ ՊՐՈՖ (ՍՊԸ)

3

17,443,958

25

05535938

ՖԱՌ-ԳԱԿ (ՍՊԸ)

5

16,506,234

26

01531784

ԷՅԷՄՓԻՋԻ ԳՐՈՒՊ (ՍՊԸ)

2

15,750,000

27

05002465

ԱՇՏԱՐԱԿՇԻՆ (ԲԲԸ)

2

15,673,500

28

00103837

«ՄԵԾ ԾԻԱԾԱՆ» (ՍՊԸ)

7

15,619,236

29

01829142

ՆԻԿԴԱՎ ԳՐՈՒՊ (ԲԲԸ)

2

14,577,946

30

01527332

ԱՇՈՏ ԴԱՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ (ՍՊԸ)

1

13,233,000

31

01829451

ՓՐԻԹԻ ՈՒԵՅ (ՍՊԸ)

6

12,417,850

32

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ)

142

11,964,759

33

00446864

ԴՌԱԳՍՄԱՆ (ՍՊԸ)

9

11,838,035

34

02255314

ՋԻ-ԷՍ ԷԼԵԿՏՐՈՇԻՆ (ՍՊԸ)

2

11,600,561

35

05205438

ԱՊԱՐԱՆ ՊԼԱՍՏ (ՍՊԸ)

1

11,003,530

36

04600132

ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ (ԲԲԸ)

2

10,679,388

37

02807228

ՎԻՇԿԱ (ՍՊԸ)

4

10,298,130

38

03530137

ՔՈՈՒՔԶՈՒՍ ՄԵՐԻԹԱՅՄ ԷՅՋՆՍԻ (ՓԲԸ)

2

10,230,000

Ընդամենը

290

1,625,940,035

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը