Վ. Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանը չի ասում՝ վերանայենք»
–12 կետ կլինի, թե նոր ուրիշ 20 կետ կլինի, մենք պատրաստ ենք քննարկելու, և մեր բյուջեի հնարավորության սահմաններում՝ անդրադառնալ դրանց և դրական լուծումներ տալ,–այսօր ԱԺ–ում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը։
–Ոչ թե վերանայման, այլ շարունակության մասին է խոսքը։ Սերժ Սարգսյանը չի ասում՝ վերանայենք, ասում է՝ եկեք շարունակենք քննարկումները. եթե կան կիսատ բաներ, խնդրեմ, բերե՛ք, նորից հնարավորությունները նայենք։ Եթե մեր նայած հայացքներով չի բավարարում, կարող են նաև նոր հայացքներով բերել, խնդիրները ներկայացնել։ Մեր դռները բաց են. եթե կան խնդիրներ, այդ խնդիրների լուծման եղանակները միասին լուծենք,–ասել է Վ. Բաղդասարյանը։
Նա հավելել է, որ «եռյակի» ներկայացրած 12 կետերին փուլային տարբերակով՝ հնարավորության սահմաններում, որոշակի լուծումներ տրվել են, իսկ եթե նորից հնարավությունները թույլ կտան, կշարունակեն լուծել դրանք։

7or.am