Լրահոս

11.11.2014 14:34


Արմեն Երիցյան. «Երկու նախարարությունների միավորումից հետո կարող եմ ստանձնել նախարարի պաշտոնը»

Արմեն Երիցյան. «Երկու նախարարությունների միավորումից հետո կարող եմ ստանձնել նախարարի պաշտոնը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը։ Դրանով, մասնավորապես, միավորվելու են Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները։ Մամուլում նոր նախարարության ղեկավարի պաշտոնում շրջանառվում է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունը։ Խորհրդարանում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե առաջարկի դեպքում կստանձնի՞ այդ պաշտոնը, Երիցյանն ասել է. «Եթե վստահեն, այո: Կարող եմ այդ երկու նախարարությունների միավորումից հետո ստանձնել նախարարի պաշտոնը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը