Ռումինիայում բացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտը
Նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:
Հայագիտության ինստիտուտն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:
Ըստ Նաստասե-Կովաչի` «Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլ նաև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրա»:
Դեսպան Համլետ Գասպարյանը, ներկայացնելով միջպետական մակարդակով տարված աշխատանքը, որ նպաստել է Ռումինիայում հայագիտության նկատմամբ հետաքրքրության զարթոնքին, հույս հայտնեց, թե Բալկաններում և հարակից երկրներում հայոց հնամենի ներկայության մասին գիտական հետաքրքրություններից զատ, Հայագիտության ինստիտուտի գործունեությունը կնպաստի նաև այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը և հայկական ինքնության հարստացմանը, որով նոր սերունդների համար ավելի կդյուրանա փոխճանաչումն ու փոխըմբռնումը:
«Կարծում եմ` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Հայագիտության ինստիտուտը կարող է դառնալ բաց հարթակ այդ ահավոր ողբերգության պատճառների և ավերիչ հետևանքների քննարկման համար, հետևանքներ, որոնք մեծապես ազդել են հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա, ձևավորել ծանր կորուստներով և դեռևս չամոքված խոր վերքերով պայմանավորված հայկական ինքնությունը, հայ սփյուռքին և Հայաստանին կանգնեցրել դժվարագույն մարտահրավերների առջեւ», - նշեց դեսպան Գասպարյանը:
«Բաբեշ Բոյայի համալսարանում Ռումինիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտի հիմնումը համալսարանի կարևորագույն միջոցառումներից է», - իր խոսքում ընդգծեց համալսարանի ռեկտոր Իոան-Աուրել Պոպը: «Մենք հպարտ ենք, որ հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը մոդել են հանդիսացել ռումինների, հունգարների և գերմանացիների համար: Նոր ինստիտուտը կարևոր և անհրաժեշտ քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում և պետք է հետազոտություններ կատարի ոչ միայն անցյալին, այլև ներկային և ապագային վերաբերող թեմաներով»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձր է գնահատել Հայագիտության ինստիտուտի հիմնումը և նշել, որ ԵՊՀ կողմից կցուցաբերվի ամենայն աջակցություն հաստատության գործունեության ընթացքում: Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը կարևորեցին և իրենց աջակցությունը հայտնեցին Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը: Հայագիտության ինստիտուտի բացման կապակցությամբ ուղերձ էր հղել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Բացման արարողությունից առաջ տեղի ունեցավ Իոան-Աուրել Պոպի և Արամ Սիմոնյանի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվեցին համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի և Երևանի համալսարաննների, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև:
Հայագիտության ինստիտուտը, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանից զատ, իր նստավայրը կունենա նաև Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում, ուր հաջորդ օրը ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ պատվիրակությունը և միջոցառման հյուրերը:
Հայագիտության ինստիտուտի բացումը լայնորեն լուաբանվեց ռումինական կենտրոնական մամուլով և հեռուստատեսությամբ:
Տեղեկանք: Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի մեծ և հեղինակավոր բուհերից մեկը: Համալսարանի հետաքրքրությունը պայմանավորված է Տրանսիլվանիայում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության առկայությամբ: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջերում, հիմնել բնակավայրեր և մեծապես նպաստել այդ տարածքների տնտեսական զարգացմանը, արհեստների ու առևտրի խթանմանը, մշակույթի ու կրթության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին տեղական արխիվներում, գիտակրթական հաստատություններում, թանգարաններում և հայ կաթողիկե եկեղեցիների պահոցներում առկա են հարուստ նյութեր, հունգարերեն և ռումիներեն լեզուներով գրվել և գրվում են պատմական և գիտական ուսումնասիրություններ: Հայագիտության ինստիտուտի հիմնադրմամբ այդ աշխատանքներին տրվելու են առավել ծրագրային բնույթ և ուղղվածություն: