Լրահոս

11.11.2014 13:23


Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ և ՀՀ ԶՈՒ համատեղ զորավարժությունների միասնական ղեկավարման կետ

Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ և ՀՀ ԶՈՒ համատեղ զորավարժությունների միասնական ղեկավարման կետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ և ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:

Գերագույն գլխավոր հրամանատարը հետևել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:

Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարևորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը