Գագիկ Խաչատրյան. «2015թ. պետբյուջեն չի նախատեսում լրացուցիչ հարկային բեռի ավելացում»
ՀՀ ԱԺ–ն սկսել է քննարկել 2015թ. պետական բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախագծի հիմքում դրվել են ԱԺ–ի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի, ինչպես նաև Կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-25թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական և 2015-17թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրային դրույթները։
–2015թ. Կառավարության սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, ինչպես և նախկինում, հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական քաղաքականության պահպանմանը՝ ապահովելով տնտեսական աճ։ ՀՆԱ–ի իրական աճը ծրագրավորված է 4, 1%, ՀՆԱ–ի դեֆլյատորի մեծությունը՝ 3,3%, գնաճի 12 ամսվա թիրախը՝ 4%, պլյուս–մինուս 1,5%,–ասել է նախարարը։
Նա ընդգծել է՝ նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի նախատեսում լրացուցիչ հարկային բեռի ավելացում՝ ընթացիկ տարվա համար նախատեսվածի համեմատությամբ։

7or.am