Տնտեսական

11.11.2014 12:16


«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը մի քանի ամսով հետաձգվեց

«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը մի քանի ամսով հետաձգվեց

Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն 110 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վիճահարույց նախագծի կիրառումը մինչև փետրվար հետաձգելու որոշումը։ Այդպիսով մի քանի ամսով հետաձգվում է փոքր ու միջին ձեռնարկությունների համար պարտադիր փաստաթղթաշրջանառությունը։

«Ժառանգություն» խմբակցությունը քվեարկել է ձեռնպահ, իսկ ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծի հետաձգմանը՝ միաժամանակ հավելելով, որ սա հարցի լուծում չէ, և պետք է համատեղ ուժերով գտնել այդ լուծումը և չքաղաքականացնել հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը