Լրահոս

11.11.2014 11:38


Իսրայելի վարչապետը կարգադրել է քանդել երկու իսրայելացու սպանած ահաբեկիչների տները

Իսրայելի վարչապետը կարգադրել է քանդել երկու իսրայելացու սպանած ահաբեկիչների տները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է քանդել ահաբեկիչների տները, որոնք երկուշաբթի երկու իսրայելացի են սպանել։ Այս մասին ասվում է իսրայելական վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Երկուշաբթի հրեական Ալոն–Շվութ բնակավայրում՝ Հորդանանի Արևմտյան ափին, երեք իսրայելացի վիրավորվել էր դանակով զինված պաղեստինցու հարձակման հետևանքով։ Ինչպես տեղեկացրել են երկրի առողջապահական ծառայությունները, տուժածներից մեկը՝ 25-ամյա հրեա մի աղջիկ, մահացել է ստացած վնասվածքներից։ Հիվանդանոցում նաև մի զինծառայող է մահացել 18-ամյա պաղեստինցու հասցրած դանակի հարվածներից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը