Երևանի Հյուսիսային պողոտայում երգող կնոջ մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Մոսկվայում (տեսանյութ)
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հյուսիսային պողոտայի թագուհին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը ներկայացնում է երգչուհի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը:
Աշնանային անձրևոտ երեկո, երբ բոլորը միայն մտածում են տուն հասնելու մասին, Ժասմինը ոչ մի տեղ չի շտապում: Դողացող ձեռքով պահելով վառված մոմը՝ նա երգում է, կարծես, գետնին ընկնող անձրևի կաթիլների ուղեկցությամբ:
Ֆիլմի կարգախոսն է՝«Զգալ ոչ մի տեղ չեն դասավանդում»: