Խորտակված «Սևոլ» լաստանավի նավապետը դատապարտվեց 36 տարվա ազատազրկման
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի դատարանն անփութության հետևանքով մարդկային զոհերի պատճառ դառնալու հոդվածով 36 տարվա ազատազրկման է դատապարտել «Սևոլ» լաստանավի նավապետ Լի Չժուն Սոկին։ Դատախազը մեղադրյալի համար մահապատիժ էր պահանջել։
Նավի գլխավոր ինժեները ազատազրկվել է 30 տարով իր վիրավոր գործընկերներին չօգնելու և այդ կերպ նրանց մահվան պատճառ դառնալու համար:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 300 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ դպրոցականներ: