Լրահոս

11.11.2014 16:50


Վահրամ Բաղդասարյան. «Ոստիկանության համակարգում պետք է լինեն լուրջ փոփոխություններ»

Վահրամ Բաղդասարյան. «Ոստիկանության համակարգում պետք է լինեն լուրջ փոփոխություններ»

Ներքին գործերի նախարարություն ձևավորելը հեռանկարային ծրագիր է, որը կիրառվում է նաև տարբեր երկրներում։ Այս մասին «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

–Շատ ճիշտ կլիներ, որ մեզ մոտ էլ աշխատեինք այդ մոդելով։ Այսպես ասած, Ներքին գործոց նախարարությունը բավականին լայն սֆերայով կընդգրկի բավականին լայն նախարարություններ,–նշել է նա՝ հավելելով, որ տարբեր երկրներում երկու մոդել է գործում.

–Նախ՝ ոստիկանության համակարգում պետք է լինեն լուրջ փոփոխություններ. մունիցիպալ ոստիկանության մասին է խոսքը։ Մոդելներից մեկն այն է, որ տարածքային ոստիկանություններն ընդգրկվում են մեկ կառույցի մեջ, և լինում է մի առանձին ոստիկանություն՝ մունիցիպալից բացի։ Բայց կա նաև երկրորդ մոդելը՝ ոստիկանությունն՝ իր առանձին լիազորություններով, կարող է ոչ թե Կառավարությանն առընթեր լինել, այլ ՆԳՆ–ի կազմի մեջ։

Թե Հայաստանում այս մոդելներից ո՞րն ավելի արդյունավետ կգործի, Վ. Բաղդասարյանի խոսքերով, դեռ չի քննարկվել, բայց արժանի է քննարկման։

–Ներքին գործերի նախարարություն ստեղծելը հետաքրքիր մոդել է, որը կարելի է քննարկել։ Եթե արդեն արտահայտում են և՛ երկրի վարչապետի լեզվով, և՛ տարբեր տեղերից կան այդ առաջարկությունները, նշանակում է՝ դրա քննարկումը պետք է սկսենք։ Եվ անունն է հետաքրքիր. կա Արտաքին գործերի նախարարություն, որն արտաքին խնդիրներով է զբաղվում, և կարող է լինել Ներքին գործերի նախարարություն,–նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը