Իգիթյանը հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցչին
Երեկ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լ. Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Ի դեպ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը Հրաչ Համբարձումյանից ոչ բժշկական թուղթ են պահանջել և ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:
Հիշեցնենք, որ նա ցանկանում է կահույքագործական արհեստանոցի վերածել արվեստի կենտրոնը և նրա ճանապարհին կանգնած է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչը: Հրաչի խոսքերով. «Միակ մարդը, ով պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, դա հենց ինքը Լևոն Իգիթյանն է, ով մաս մաս քանդում և բիզնեսի է վերածում լուսահոգի Հենրիկ Իգիթյանի հիմնած արվեստի կենտրոնը»:
Նշենք, որ Իգիթյանը գործում է առանց պատկան մարմինների թույլտվության և արդեն կահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործող արվեստի դպրոցի կերպարվեստի սրահում: Նման արարքի հետևանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար: