Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ
Ս.թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծների վերանայված փաթեթը: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել վերանայված նախագծերը նոյեմբերի 10-14-ի քառօրյա նիստերի օրակարգում ներառելու վերաբերյալ: Ավաղ, փաթեթի վերանայված տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակվել է նոյեմբերի 7-ին` ուրբաթ, աշխատանքային օրվա ավարտից հետո, իսկ ԱԺ կայքում ընդամենը քառօրյայի մեկնարկին` նոյեմբերի 10-ին, ինչը հնարավորություն չի տվել հանրությանը մանրամասն ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին:
Այդուհանդերձ, առաջարկվող նախագծերի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնող խումբը հետևյալ դրույթները համարում է խնդրահարույց.
- «հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցում» և «մայրության նպաստ» հասկացությունների միաձուլումը` մեկ ընդհանուր հասկացության ներքո,
- հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման համար փոխհատուցելի եկամտի առավելագույն շեմի սահմանումը` եկամտի մնացած մասի փոխհատուցման պարտավորությունը կամ հայեցողությունը դնելով գործատուի վրա,
- Հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման հարկման կարգը,
- ժամանակավոր անաշխատունակության մյուս բոլոր ձևերի փոխհատուցման համար փոխհատուցելի եկամտի առավելագույն շեմի սահմանումը` առաջին հինգ օրերի փոխհատուցման պարտավորությունը դնելով գործատուի վրա:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված նորմերի` աշխատող կնոջը հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակատվածի համար վճարվող գումարը, և չաշխատող մայրերի համար նախատեսված մայրության նպաստը երկու տարբեր իրավական հասկացություններ են: Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում տրվող գումարը նպատակ ունի փոխհատուցել աշխատողկնոջ՝ ժամանակավորանաշխատունակության հետևանքով չստացված աշխատավարձը (ՀՀ Սահմանադրության 35 հոդված), ապա չաշխատող մայրերին պետության կողմից տրամադրվող մայրության նպաստը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել նոր մայրացած կանանց (ՀՀ Սահմանադրության 37 հոդված): Մինչդեռ ԱԺ-ում գտնվող օրենքի նախագիծը նույնացնում է այս երկու հասկացությունները` մայրության նպաստ սահմանելով ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող կանանց համար, ինչը հանգեցնում է վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակության աղավաղմանը՝ արձակուրդի փոխհատուցումից այն վերածելով նպաստի:
Խախտելով Սահմանադրության 35-րդ հոդվածը և նույնացնելով «աշխատող կնոջ կորցրած եկամուտների փոխհատուցում» հասկացությունը «սոցիալական աջակցության նպատակով տրամադրվող սոցիալական նպաստ» հասկացության հետ` օրինագծի հեղինակները պնդում են, թե նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից ավել վճարվող փոխհատուցումն այլևս հակասում է նպաստի սոցիալական բովանդակությանը: Իրավական երկու տարբեր հասկացությունների բովանդակության խեղաթյուրման արդյունքում օրինագծում սահմանվել է փոխհատուցելի եկամտի առավելագույն շեմ, որը.
-ոտնահարում է սահմանված շեմից բարձր վաստակող/վաստակելու պոտենցիալ ունեցող վերարտադրողական տարիքում գտնվող կանանց իրավունքները,
- հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների սկզբունքներին,
- ամենևին չի լուծում այն հիմնախնդիրները, որոնք ներկայացված փոփոխությունների փաթեթի անհրաժեշտության հիմնավորման համար ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման համար առավելագույն շեմի սահմանմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կներդրվի աշխատանքային իրավահարաբերությունում կանանց նկատմամբ խտրականության ինստիտուտ: Կանանց մի խումբ կա'մ կզրկվի իր եկամտի իրավաչափ փոխհատուցման հնարավորությունից, կա'մ գործատուի վրա փոխհատուցման պարտավորությունը օրենքով սահմանելու դեպքում` ազատ մրցակցային շուկայի պայմաններում կդառնա անցանկալի աշխատուժ և կզրկվի կարիերայի ազատ աճ ունենալու հնարավորությունից: Նմանօրինակ մոտեցումը ոչ միայն հակասում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին, այլև` պարզ տրամաբանությանը:
Օրինագծի կողմնակիցներից շատերը մշտապես օրինակ են բերում եվրոպական տարբեր պետությունների իրավակիրառ պրակտիկան` մատնանշելով այն պետությունները, որոնք կիրառում են փոխհատուցման վերին շեմի մոտեցումը: Սակայն, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի Հանրապետության համար ուղենիշ պետք է հանդիսանա ոչ թե եվրոպական առանձին պետությունների պրակտիկան, այլև Եվրոպական խորհրդի անդամ պետությունների հավաքական տեսլականն ամփոփող Եվրոպական սոցիալական խարտիան: Վերջինս սահմանում է, որ յուրաքանչյուր կին հղիության արձակուրդի ժամանակ պետք է փոխհատուցվի իր եկամտին համարժեք, իսկ խարտիայի մեկնաբանող դրույթները, ինչպես նաև խարտիան ստորագրած 47 եվրոպական պետություններին ԵԽ-ի պարբերական ռեկոմենդացիաները հստակ սահմանում են, որ համարժեք փոխհատուցումը ենթադրում է կորցրած եկամտի 100%-ի չափով փոխհատուցում: Սա այն եզակի դեպքերից է, երբ Հայաստանի Հանրապետությունը ավելի վաղ է հասել Եվրոպական սոցիալական խարտիայի սահմանած տեսլականին, այն եզակի դեպքերից է, երբ մեր պետական օրենսդրությունը, առաջ անցնելով եվրոպական մի շարք պետություններից, համապատասխանում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններին: Այսպիսով, աշխատող կանանց փոխհատուցման համար վերին շեմ սահմանելով` Հայաստանը առաջին անգամ հետ քայլ կկատարի իր ստանձնած պարտավորություններից և կվատթարացնի աշխատող կանանց փոխհատուցումը կանոնակարգող իր օրենսդրությունը` 1994 թվականից ի վեր դառնալով աշխարհում միակ պետությունը, ով վատթարացրել է աշխատող մայրերի փոխհատուցման իր պայմանները:
Ինչպես հայտնի է, աշխատող կանայք հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցումը ստանում են 4.6 ամսվա համար, որը հաշվարկվում և վճարվում է այդպիսի իրավունք առաջանալու ամսվա համախառն եկամտի մեջ ներառված: Այնինչ հայտնի է, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցումը բաղկացած է 4.6 ամսվա եկամտից՝ համամասնորեն բաժանված ըստ ամիսների: Իսկ «Եկամտային հարկի մասին» օրենքի 5.2 հոդվածի համաձայն այս գումարները հաշվեգրված եկամուտ են հանդիսանում չորս ու կես ամսվա համար և պետք է հարկվեն այն ժամանակահատվածում, որին վերաբերում է այդ եկամուտը: Փաստորեն, այս նախագծով բավական չէ, որ աշխատող բոլոր կանայք հայտնվում են ավելի վատթար վիճակում հարկման տեսանկյունից, հաշվարկային նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից ավել եկամուտ ստացող կանայք, եկամտային հարկով հարկվում են 36%-ով 2.6 մլն.-ի համար, որը հակասում է հաշվեգրման սկզբունքով հարկմանը, և փաստացի տնօրինվող գումարը էլ ավելի է նվազում, քան ենթադրում է «Եկամտային հարկի մասին» օրենքը, առանց այդ էլ վերին շեմի արդյունքում կրճատված գումարից:
Ավելին, առաջարկվող փոփոխությունները որևէ կերպ չեն լուծի ծախսերի նպատակայնության, արդյունավետության, և գործող իրավակարգավորման շրջանակներում հնարավոր չարաշահումների հիմնախնդիրները, որոնք բարձրաձայնում էին պետական պաշտոնյաները: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ որքան բարձր է վաստակում կինը, այնքան նրա վճարած հարկերը գերազանցում են պետության կողմից կնոջը վճարվող փոխհատուցման գումարի չափը` անկախ այն բանից, թե բարձր եկամտով աշխատանքի է անցել հղիության արձակուրդից երկու ամիս, թե երկու տարի առաջ, արձակուրդին նախորդող շրջանում հավելավճարներ ստացել է, թե ոչ: Հետևաբար փոխհատուցման վերին շեմ սահմանելը կարող է հետապնդել բացառապես մեկ նպատակ` կայուն պահելով ՀՀ պետբյուջե աշխատող կանանց կողմից արվող մուտքերը, կրճատել ՀՀ բյուջեից կատարվող սոցիալական ծախսերը: Նման մոտեցումն ամենևին չի ապահովի կատարվող ծախսերի արդյունավետությունը և չի պայքարի առկա իրական հիմնախնդիրների դեմ: Ավելին` աշխատող մայրերին հղիության արձակուրդի ժամանակ տրվող փոխհատուցման ծախսարդյունավետությունը փոխհատուցման ծավալներին հավասարեցնելը համարում ենք անթույլատրելի: Ժամանակն է, որ մեր պետության սոցիալական քաղաքականությունը մշակվի ապացույցների ու լուրջ հետազոտությունների հիման վրա. հղիության նպաստերի իրական ծախսարդյունավետությունը հնարավոր կլիներ հաշվարկել ծանրակշիռ ուսումնասիրությունների արդյունքում միայն, որոնք կվերլուծեին, թե այսօր պետության կողմից աշխատող կանանց տրվող փոխհատուցումը ինչ երկարաժամկետ ազդեցություն է ունենում այդ կնոջ զավակների վրա, որքան գումար է պետությունը խնայում ապագայում` աշխատող մայրերին հնարավորություն տալով հնարավորինս երկար խնամել իրենց նորածին զավակներին, արդյոք բավարար է ներկայիս 140 օր հղիության փոխհատուցելի արձակուրդը, թե անհրաժեշտություն կա այն երկարացնելու: Նման ուսումնասիրությունների հիման վրա է հնարավոր միայն մշակել իրապես ծախսարդյունավետ սոցիալական քաղաքականություն, մյուս բոլոր դեպքերում մենք գործ ունենք ծախսերը նվազեցնող և որևէ արդյունավետություն ու նպատակայնություն չապահովող քաղաքականության հետ:
Ժամանակավոր անաշախատունակության մյուս ձևերի համար ևս փոխհատուցման ենթակա վերին շեմ սահմանելն իրավաչափ չէ: Կորցրած եկամտի միայն 80%-ի չափով փոխհատուցվելու դրույթը արդեն իսկ ապահովում է, որ հիվանդության կամ ժամանակավոր անաշխատունակության մյուս պատճառներով աշխատանքի չհաճախող քաղաքացին ստիպված լինի վերադառնալ աշխատանքի: Փոխհատուցման վերին շեմ սահմանելը կրկին անիրավաչափորեն զրկում է աշխատող քաղաքացուն իր եկամտին գոնե համարժեք փոխհատուցվելու իրավունքից` կյանքի դժվարին իրավիճակներում էլ ավելի դժվարացնելով նրա կացությունը: Ավելին, հարկ է նշել, որ ժամանակավոր անաշխատունակության դեպքերի մեծ մասը` հիվանդ երեխային կամ հիվանդ հարազատին խնամելու դեպքերի գրեթե մեծամասնությունը բաժին են ընկնում կանանց, հետևաբար այս փոփոխություններից ևս առաջին հերթին տուժելու են կանայք: Իսկ ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ օրերի փոխհատուցման պարտավորությունը գործատուի վրա դնելը անհամաչափ պարտավորություն է ստեղծում գործատուների համար, քանզի հայտնի է, որ ժամանակավոր անաշխատունակության դեպքերի մեծ մասը չեն գերազանցում հինգ օրը:
Ամփոփելով` պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը, իսկ մայրացող կանանց հատկացվող միջոցների ծախսարդյունավետությունը ապահովող օրինագծեր մշակել ծանրակշիռ հետազոտությունների հիման վրա` պահպանելով հանրային մասնակցության համապատասխան ընթացակարգերը: Հարկ ենք համարում նշել, որ շրջանառության մեջ գտնվող նախագիծը մշակվել և Ազգային ժողովին է ներկայացվել խախտելով «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման բոլոր պահանջները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրինագծի շուրջ 15-օրյա ժամկետում հանրային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ ոչ միայն որևէ հայտարարություն չի տեղադրել իր պաշտոնական կայքում, այլև առհասարակ փորձ չի կատարել նախագիծը ու դրանում տեղ գտած դրույթները հանրային քննարկման դնել նախքան ս.թ. սեպտեմբերի 25-ին այն Կառավարության հաստատմանը ներկայացնելը: Իրական շահագրգիռ հանրային մասնակցություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Կառավարությունը որդեգրում է հանրության ներառման ու հանրային քաղաքականության մշակման գործընթացներում շահագրգիռ կողմերին մասնակից դարձնելու քաղաքականություն: Մինչդեռ պոստ ֆակտում հապճեպ կազմակերպվող հանրային քննարկումները երբևէ չեն կարող բավարարել հանրային մասնակցությունը որպես լուրջ ինստիտուտ դիտարկող ՀՀ քաղաքացիների պահանջները:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Կանանց մի խումբ կդառնա անցանկալի աշխատուժ
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ
Ս.թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծների վերանայված փաթեթը: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել վերանայված նախագծերը նոյեմբերի 10-14-ի քառօրյա նիստերի օրակարգում ներառելու վերաբերյալ: Ավաղ, փաթեթի վերանայված տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակվել է նոյեմբերի 7-ին` ուրբաթ, աշխատանքային օրվա ավարտից հետո, իսկ ԱԺ կայքում ընդամենը քառօրյայի մեկնարկին` նոյեմբերի 10-ին, ինչը հնարավորություն չի տվել հանրությանը մանրամասն ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին:
Այդուհանդերձ, առաջարկվող նախագծերի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնող խումբը հետևյալ դրույթները համարում է խնդրահարույց.
- «հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցում» և «մայրության նպաստ» հասկացությունների միաձուլումը` մեկ ընդհանուր հասկացության ներքո,
- հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման համար փոխհատուցելի եկամտի առավելագույն շեմի սահմանումը` եկամտի մնացած մասի փոխհատուցման պարտավորությունը կամ հայեցողությունը դնելով գործատուի վրա,
- Հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցման հարկման կարգը,
- ժամանակավոր անաշխատունակության մյուս բոլոր ձևերի փոխհատուցման համար փոխհատուցելի եկամտի առավելագույն շեմի սահմանումը` առաջին հինգ օրերի փոխհատուցման պարտավորությունը դնելով գործատուի վրա:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված նորմերի` աշխատող կնոջը հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակատվածի համար վճարվող գումարը, և չաշխատող մայրերի համար նախատեսված մայրության նպաստը երկու տարբեր իրավական հասկացություններ են: Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում տրվող գումարը նպատակ ունի փոխհատուցել աշխատող կնոջ՝ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով չստացված աշխատավարձը (ՀՀ Սահմանադրության 35 հոդված), ապա չաշխատող մայրերին պետության կողմից տրամադրվող մայրության նպաստը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել նոր մայրացած կանանց (ՀՀ Սահմանադրության 37 հոդված): Մինչդեռ ԱԺ-ում գտնվող օրենքի նախագիծը նույնացնում է այս երկու հասկացությունները` մայրության նպաստ սահմանելով ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող կանանց համար, ինչը հանգեցնում է վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակության աղավաղմանը՝ արձակուրդի փոխհատուցումից այն վերածելով նպաստի: