Նոյեմբերի 6-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի գլխավոր նպատակը համաժողովրդական շարժման միասնական շտաբներ ձևավորելն ու դրանց կազմակերպական և կառուցվածքային լուծումներ տալն էր, լուրջ մտատանջությունների մեջ գցեց իշխանական ճամբարի ներկայացուցիչներին, քանզի բոլոր կանխատեսումները հօդս ցնդեցին, և «շաբլոն» գործելաոճը արդեն իսկ չի կարող իր ազդեցությունը ունենալ այս գործընթացի վրա, քանզի սա ինքնին յուրատեսակ և գրագետ մոտեցում էր հարցին: ԲՀԿ-ի կողմից նախաձեռնված միասնական շտաբների բացման գաղափարը ողջույնի լայն ալիք ընդգրկեց, և ՀՀԿ-ականները սկսեցին գործել հետևյալ սկզբունքի հիման վրա՝ քաղաքական դաշտում «հակառակորդին» եթե չես կարողանում հաղթել գաղափարապես, ապա անհրաժեշտ է պառակտում մտցնել նրանց շարքերը։ Այս ամենը իրագործվեց իշխանամետ լրատվականների լայնամասշտաբ քարոզչությամբ, երբ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ՀԱԿ-ը ողջունում է ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած աշխատանքները՝ կապված միասնական շտաբներ բացելու գաղափարի հետ, հավելելով, որ դրան զուգընթաց՝ պետք է կազմակերպվեն նաև հանրահավաքներ, որպեսզի չթուլանա հասարակական ալիքը։ Այստեղ իշխանական լրատվականներ կուլ տվեցին ոչ իշխանական ուժերի կողմից մատուցած խայծը և ջանասիրաբար տարածում էին հոդվածներ, վերլուծություններ, թե, իբր, ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնություններ կան «եռյակի» ներսում։ Զավեշտալին այն է, որ այդօրինակ գործելաոճը աշխատեց հօգուտ «եռյակի», քանզի միասնական շտաբների բացման մասին լուրերը տարածվեցին ամբողջ Հայաստանով մեկ (ամեն երկրորդ թեման կապված էր ՀԱԿ-ԲՀԿ անհամաձայնության հետ, բայց իրականում սա շատ գրագետ տակտիկական քայլ էր՝ դրդել հենց իշխանավորներին իրազեկել հանրությանը, թե ինչ գործողությունների հաջորդականություն է մշակել «եռյակը»)։ Այդ քայլից հետո, երբ, առավել ևս, թե՛ ՀԱԿ, թե՛ ԲՀԿ ներկայացուցիչները հերքեցին այն լուրերը, որ տարաձայնություններ կան «եռյակի» ներսում և ակամայից ջուր լցնելով «եռյակի» ջրաղացին, իշխանություններին հաճո բառով արտահայտվեմ՝ իրենք իրենց «մատ արեցին»՝ չգիտակցելով, որ օժանդակում են ինքնին «եռյակի» գաղափարին։ Մնում է իշխանական լրատվականներին հիշեցնել, որ ոչ բոլոր դեպքերում է արհեստական թեմաների ստեղծումը նպաստում իրենց հարազատ կուսակցության շահերին.. երբեմն դա հակառակ էֆեկտ է ստանում, ինչպես այս դեպքում։
Իրենք իրենց «մատ արեցին»
Նոյեմբերի 6-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի գլխավոր նպատակը համաժողովրդական շարժման միասնական շտաբներ ձևավորելն ու դրանց կազմակերպական և կառուցվածքային լուծումներ տալն էր, լուրջ մտատանջությունների մեջ գցեց իշխանական ճամբարի ներկայացուցիչներին, քանզի բոլոր կանխատեսումները հօդս ցնդեցին, և «շաբլոն» գործելաոճը արդեն իսկ չի կարող իր ազդեցությունը ունենալ այս գործընթացի վրա, քանզի սա ինքնին յուրատեսակ և գրագետ մոտեցում էր հարցին:
ԲՀԿ-ի կողմից նախաձեռնված միասնական շտաբների բացման գաղափարը ողջույնի լայն ալիք ընդգրկեց, և ՀՀԿ-ականները սկսեցին գործել հետևյալ սկզբունքի հիման վրա՝ քաղաքական դաշտում «հակառակորդին» եթե չես կարողանում հաղթել գաղափարապես, ապա անհրաժեշտ է պառակտում մտցնել նրանց շարքերը։ Այս ամենը իրագործվեց իշխանամետ լրատվականների լայնամասշտաբ քարոզչությամբ, երբ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ՀԱԿ-ը ողջունում է ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած աշխատանքները՝ կապված միասնական շտաբներ բացելու գաղափարի հետ, հավելելով, որ դրան զուգընթաց՝ պետք է կազմակերպվեն նաև հանրահավաքներ, որպեսզի չթուլանա հասարակական ալիքը։
Այստեղ իշխանական լրատվականներ կուլ տվեցին ոչ իշխանական ուժերի կողմից մատուցած խայծը և ջանասիրաբար տարածում էին հոդվածներ, վերլուծություններ, թե, իբր, ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնություններ կան «եռյակի» ներսում։ Զավեշտալին այն է, որ այդօրինակ գործելաոճը աշխատեց հօգուտ «եռյակի», քանզի միասնական շտաբների բացման մասին լուրերը տարածվեցին ամբողջ Հայաստանով մեկ (ամեն երկրորդ թեման կապված էր ՀԱԿ-ԲՀԿ անհամաձայնության հետ, բայց իրականում սա շատ գրագետ տակտիկական քայլ էր՝ դրդել հենց իշխանավորներին իրազեկել հանրությանը, թե ինչ գործողությունների հաջորդականություն է մշակել «եռյակը»)։ Այդ քայլից հետո, երբ, առավել ևս, թե՛ ՀԱԿ, թե՛ ԲՀԿ ներկայացուցիչները հերքեցին այն լուրերը, որ տարաձայնություններ կան «եռյակի» ներսում և ակամայից ջուր լցնելով «եռյակի» ջրաղացին, իշխանություններին հաճո բառով արտահայտվեմ՝ իրենք իրենց «մատ արեցին»՝ չգիտակցելով, որ օժանդակում են ինքնին «եռյակի» գաղափարին։
Մնում է իշխանական լրատվականներին հիշեցնել, որ ոչ բոլոր դեպքերում է արհեստական թեմաների ստեղծումը նպաստում իրենց հարազատ կուսակցության շահերին.. երբեմն դա հակառակ էֆեկտ է ստանում, ինչպես այս դեպքում։
Politik Man