Լրահոս

10.11.2014 17:42


Նոր նախարարությունը նոր հաստիքներ չի նախատեսում

Նոր նախարարությունը նոր հաստիքներ չի նախատեսում

Խորհրդարանում քննարկվում է Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միավորելու և նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծելու Կառավարության նախաձեռնությունը։

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ այդպիսով կառուցվածքային փոփոխություններ չեն նախատեսվում, և փորձելու են այդ նախարարություններին բյուջեով արդեն իսկ հատկացված միջոցների շրջանակներում լուծել նոր նախարարության ստեղծման հարցը:

Նոր հաստիքներ էլ չեն նախատեսվում: Եղած ռեսուրսների սահմաններում ենք տեղավորվելու,–ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը