Լրահոս

10.11.2014 17:27


Նիգերիայի հյուսիս–արևմուտքում ահաբեկչության հետևանքով ավելի քան 50 ուսանող է զոհվել

Նիգերիայի հյուսիս–արևմուտքում ահաբեկչության հետևանքով ավելի քան 50 ուսանող է զոհվել

Ավելի քան 50 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիսարևմտյան Պոտիսկում քաղաքի քոլեջներից մեկի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է տեղական ռադիոն։
Իրավապահ մարմինների տվյալներով, որոնց հղում է անում ռադիոն, պայթյունը որոտացել է առավոտվա ընդհանուր հավաքին, որտեղ մոտ երկու հազար աշակերտ է եղել։ Հիվանդանոցները շարունակում են ընդունել տուժածներին։
Դեռևս ոչ ոք չի ընդունել պայթյունի պատասխանատվությունը, սակայն ահաբեկչությունները Նիգերիայի հյուսիսում, որպես կանոն, իրագործում են ծայրահեղականները «Բոկո հարամ» խմբավորումից, որոնք ավելի քան հինգ տարի պայքար են մղում կենտրոնական իշխանությունների դեմ։
Ահաբեկչությունից հետո ողջ մնացածները պնդում են, որ սարքը գործի է դրել մահապարտ–ահաբեկիչը՝ քոլեջի աշակերտի հագուստով կերպարանափոխված։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը