«Եռյակի» հանդիպումն ավարտվեց. այն գնահատվում է բավականին կառուցողական և արդյունավետ (տեսանյութ)
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։
–Բավականին կառուցողական և արդյունավետ նիստ էր,–դրա ավարտից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ քննարկվել են կազմակերպական և առաջիկա անելիքների հետ կապված հարցեր։
Կազմակերպական հարցերը վերաբերել են համաժողովրդական շարժման միասնական գրասնեյակիների ձևավորմանը և գործունեությանը, իսկ բովանդակային մասը վերաբերել է հանրային միջոցառումներին։
–Բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարենք վաղը չէ մյուս օրը, որովհետև կուսակցությունների ներսում ներքին քննարկումների հարց է առաջացել։ Կան առաջարկություններ հանրային միջոցառումների ձևի և բովանդակության վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն կուսակցությունների ներսում։ Ի հեճուկս շատ ցանկացողների՝ ասեմ, որ «եռյակը» չի պառակտվի, և նորմալ է, որ ամեն մեկն ունի տեսակետ այս կամ այն խնդրի վերաբերյալ,–նշել է Ս. Մարգարյանը։
Միաժամանակ, նա նշել է, որ «եռյակի» կենսունակության համար կարևորը ոչ թե տարբեր կարծիքներ ունենալն է, այլ՝ որքանով են ունակ հաղթահարելու այդ տարակարծությունները և գալու վերջնական կոնսենսուսի.
–Համոզված եմ այսօրվա մեր քննարկումից, որ վերջնական կոնսենսուսի կգանք բոլոր հարցերի շուրջ։ «Եռյակը» շարունակելու է իր գործունեությունը. որևէ կասկած չկա դրանում։ Հանրահավաք, բնականաբար, լինելու է. պարզապես որոշելու ենք, թե երբ է լինելու ամփոփիչ միջոցառումների կուլմինացիան։ Շարժումը թևակոխել է բավականին լուրջ փուլ, և բոլոր քայլերը պետք է հաշվարկված լինեն։ Մեր մոտեցումների տարբերությունը հանրահավաքների՝ որ պահին անելն է։ Լոկալ հանրահավաքներ չի բացառվում, որ մարզերում լինեն, իսկ մեծ հանրահավաք կհրավիրենք, երբ զգանք, որ իսկապես պահն է։ Մենք գնում ենք առաջ, մենք գնում ենք արտահերթ ընտրություններ պահանջելուն: Մենք ներկայացրել ենք պահանջներ, որի ուղղությամբ առայժմ որևէ նորմալ արձագանք իշխանությունների կողմից չկա:
ԲՀԿ–ական պատգամավորը հավելել է, որ այժմ ոչ թե դադար են վերցրել, այլ հակառակը՝ զբաղված են բավականին լուրջ կառուցվածքային հարցերով՝ շտաբների ձևավորմամբ։
–Որպեսզի լուրջ հանրահավաքներ անես և երկարատև ուղի անցնես, քեզ ամուր թիկունք է պետք, և շտաբները կատարելու են մոբիլիզացիոն դեր. տեղեկացնելու են ամեն մի ընտանիքի։ Մենք ուզում ենք հասնել հանրապետության ամեն մի մարզ և ամեն մի ընտանիք։ Որևէ դադար չկա. շարժումը միայն հանրահավաքը չի։ Մենք մաժոր նոտայի պայմաններում ենք «պաուզան» վերցրել՝ վերակազմակերպվելու և նորից առաջ գնալու համար,–ասել է Ս. Մարգարյանը՝ ավելացնելով, որ «ֆորտեն» շատ չի ուշանա։

7or.am