Կարծիք

10.11.2014 15:54


ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև լուրջ հակասություններ չկան և չեն էլ կարող լինել

ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև լուրջ հակասություններ չկան և չեն էլ կարող լինել

Երեկ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը Բաղրամյան 26-ի տակ աշխատող «գեբելսյան քարոզչամեքենային» հնարավորություն տվեց փորձել սեպ խրելԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Պետք է սակայն նշել, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև լուրջ տարաձայնություններ չկան և նույնիսկ չեն էլ կարող լինել, քանզի այս 2 քաղաքական ուժերին միավորում է մեկ միասնական նպատակ` հասնել երկրում ամբողջական իշխանափոխության և դուրս բերել մեզ ներկա աղետալի վիճակից:
Այս ուժերի մոտեցումները իրարից տարբերվում են միայն որոշակի տակտիկական հարցերի շուրջ, ուրիշ ոչ մի հակասություն գոյություն չունի և իզուրև են Բաղրամյան 26-ում փորձում «մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել»: Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, շուտով կստեղծվեն շարժման շտաբերը և կսկսվի պետական բուրգի քայքայումը, ինչն էլ ավելի կմոտեցնի իշխանափոխության պահը:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը