Բաց նամակ ՀՀ-ում հանրակրթական ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված քաղաքացիներին և պատկան մարմիններին
Արդեն շուրջ մեկ տարի է ինչ Գյումրիի թիվ 23 դպրոցը տնօրեն չունի և նոր տնօրենի ընտրությունը հավակնում է դառնալու 21-րդ դարի ամենահայտնի ընտրությունը: Դպրոցի տնօրենին՝ Ա.Արարքչյանին ազատել են ինչ-որ խախտումների համար: Ասում են թե կաշառք է վերցրել, ատեստատներ է վաճառել: Ըստ պաշտոնական տվյալների՝ ֆինանսական չարաշահումներ կատարելու համար: Լուրեր են պտտվում նաև, որ նրա ազատման գործում դեր են խաղացել նախկին մարզպետ Լիդա Նանյանի հետ նրա հակասական հարաբերությունները (որպես հարևաններ նրանք դրացիական խնդիրներ են ունեցել), ինչի հետևանքում Լ. Նանյանը հասել է Ա.Արարքչյանին դպրոցի տնօրենին պաշտոնից հեռացնելուն: Ավելին, Լ. Նանյանը փորձեց լուծարել նաև դպրոցը, ինչը, փառք Աստծո, նրան չհաջողվեց: Հաջորդ մարզպետ Ա.Գզիրյանի օրոք Ա. Արարքչյանը վերականգնվեց իր պաշտոնում: Բացի այդ, դպրոցին տրամադրվեց նոր մասնաշենք հիանալի հնարավորություններով ու պայմաններով: Սակայն նոր մարզպետի՝ Ֆ. Ցոլակյանի օրոք Ա.Արարքչյանին կրկին հեռացրեցին տնօրենի պաշտոնից և այդ պաշտոնը մինչ օրս մնում է թափուր: Իդեպ, ասում են նաև, որ Ֆ. Ցոլակյանը Լ. Նանյանի ընտանիքի բարեկամն է և ուղղակիորեն շարունակում է այն թշնամությունը, որն եղել է վերջինիս և Ա.Արարքչյանի միջև:
Այս երկարատև ամիսների ընթացքում դպրոցի նոր տնօրենի ընտրության մի քանի անհաջող փորձեր են եղել, ինչը խոսում է այն մասին, որ, հավանաբար վերևներում (մարզպետ Ֆ. Ցոլակյանը և մարզային կրթության վարչության պետ Ս. Մինասյանը) չեն կարողանում համաձայնության գալ: Վերևներում նախ փորձեցին Գյումրու թիվ 29 դպրոցի տնօրենին՝ Գ. Բիչախչյանի փոխատեղման տարբերակը, որը ձախողվեց: Գ. Բիչախչյանը առաջադրեց իր թեկնածությունը թիվ 23 դպրոցի տնօրենի պաշտոնի համար, բայց հետո հրաժարվեց մրցույթին մասնակցել: Թե ինչու՞, հանգամանքները մեզ լրիվ հայտնի չեն: Այժմ էլ տնօրենի նոր թեկնածուի մասին են խոսում: Ընդորում, տնօրենի հերթական ընտրության ձեռագիրը նույնն է. թեկնածուն իր թեկնածուությունը դնում է վերջին 15-20 րոպեի ընթացքում: Հավանաբար, որ ուրիշ մեկը չդնի կամ կարողանան հասցնեն խանգարել: Այս ամենից բացի, ասում են նաև, որ տնօրենի նոր թեկնածուն (Հ. Գևորգյանը) հանրակրթական ու մանակավարժական միջավայրում գրեթե անհայտ մի անձ է, հանրային ու կազմակերպչական ոլորտներում լուրջ փորձ չունեցող և ավելի շատ տաքսու վարորդի կենսագրություն ունի: Զարմանալի է, որ նա ընդամենը չորս ամիս է, որ դարձել էր Շիրակի մարզի Բենիամին համայնքի դպրոցի տնօրեն և ըստ որոշ լուրերի՝ մի քանի անգամ կրկնվող լուրջ փորձերից հետո: Այսինքն, հարց է ծագում թե ինչպես կարող էր Հ. Գևորգյանը այդքան դժվար ճանապարհով ձեռք բերած նվաճումից համաձայներ այդքան հեշտությամբ հրաժարվել: Բացառված չէ, որ նա ընդամենը հերթական խաղալիքն է դպրոցների տնօրենների գործը կազմակերպող և վերահսկող տեղական չինովնիկների դավադրական խաղում: Բայց այդ խաղը չէ, որ մեզ հետաքրքրում է: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում. «մենք չենք ուզում մտնել կնոջ և մատանու արանքը»:
Մեզ Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտների ծնողներիս մտահոգում է այս անկայուն, ասեկոսեներով հեղհեղված դպրոցական ներքին մթնոլորտը, ինչը չի կարող բացասական չանդրադառնալ մեր երեխաների կրթության որակի վրա, նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Նամանավանդ, որ թիվ 23 դպրոցում արդեն կադրային զտումներ են իրականացվում, վերևներից արդեն կարողացել են ազատվել մի շարք ուսմասվարներից, նման վտանգ սպառնում է նաև շարքային մանկավարժերին: Հասկանալի է, որ այդպիսի լարված ու սպասողական վիճակում նրանք պիտի մտածեն ոչ թե իրենց մանկավարժական պարտականությունները կատարելու, այլ իրենց աշխատանքը որևէ կերպ կորցել-չկորցնելու խնդրի և այլ աշխատանք որոնելու մասին: Բացի այդ, ակնկալում ենք, որ նոր տնօրենը պետք է լինի բարեկիրթ, կազմակերպչական հմտություններ ունեցող, իր գործին տեղյակ և անբիծ կենսագրության տեր մարդ: Մարդ, որ կառողջացնի դպրոցում տիրող հիվանդ մթնոլորտը: Մի մարդ, որ կբարձրացնի այն դպրոցի հեղինակությունը, որտեղ սովորում են մեր շուրջ 600-ի հասնող երեխաները: Ուստի դիմում ենք պատկան անձանց և հասարակության շահագրգռված ներկայացուցիչներին՝ այս շատ կարևոր հարցում մեզ աջակից լինելու խնդրանքով:

Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտների ծնողներ