Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տիտուս Կորլեցյանը հրաժարական է տվել բողոքներից հետո, որոնց մասնակիցները քննադատել են արտերկրում քվեարկության կազմակերպումը նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Կորլեցյանը հայտարարել է, որ իր որոշումը պայմանավորված է ԱԳՆ–ի և Կենտրոնական ընտրական բյուրոյի միջև առկա հակասություններով. վերջինն անհրաժեշտ է համարում ավելացնել մասնակիցների թիվն արտերկրում։ «Ես տեղեկացրել եմ վարչապետին հրաժարական տալու որոշման մասին, քանզի չեմ կարող օրենք խախտել և ավելացնել մասնակիցների թիվը՝ հօգուտ Բեսեսկու և Յոհանիսսի քաղաքական շահերի», – նշել է Կորլեցյանը։ Այժմ հրաժարականին պետք է հավանություն տա վարչապետը։
Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել
Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տիտուս Կորլեցյանը հրաժարական է տվել բողոքներից հետո, որոնց մասնակիցները քննադատել են արտերկրում քվեարկության կազմակերպումը նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Կորլեցյանը հայտարարել է, որ իր որոշումը պայմանավորված է ԱԳՆ–ի և Կենտրոնական ընտրական բյուրոյի միջև առկա հակասություններով. վերջինն անհրաժեշտ է համարում ավելացնել մասնակիցների թիվն արտերկրում։
«Ես տեղեկացրել եմ վարչապետին հրաժարական տալու որոշման մասին, քանզի չեմ կարող օրենք խախտել և ավելացնել մասնակիցների թիվը՝ հօգուտ Բեսեսկու և Յոհանիսսի քաղաքական շահերի», – նշել է Կորլեցյանը։ Այժմ հրաժարականին պետք է հավանություն տա վարչապետը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։