Տնտեսական

10.11.2014 15:54


Մ. Մելքումյան. «Անցումներն ավելի մեղմ կլինեին, եթե քաղաքական մեծամասնությունը գնահատական տար իր նախորդ գործունեությանը» (տեսանյութ)

Մ. Մելքումյան. «Անցումներն ավելի մեղմ կլինեին, եթե քաղաքական մեծամասնությունը գնահատական տար իր նախորդ գործունեությանը» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմաբկցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսելով Շրջանառության հարկի մասին՝ ասել է. «Անցումներն ավելի մեղմ կլինեին, եթե քաղաքական մեծամասնությունն, իհարկե, գնահատական տար իր նախորդ գործունեությանը, որովհետև այս բարեփոխումները, այդ թվում՝ ֆինանսատնտեսական քաղաքականությունը, որը հռչակվել է, ոչ թե զրոյից են, այլ նախորդ քաղաքականության բնականոն կամ տրամաբանական շարունակությունը պետք է լինեն, իսկ եթե մենք անցնում ենք նոր քաղաքականության, ուրեմն դրա մասին քաղաքական մեծամասնությունը պետք է անպայման հայտարարի»։

Մելքումյանը նշել է նաև, որ հետաձգումը մինչև փետրվարի 1-ը հարցին արմատական լուծում չի տալիս՝ հավելելով. «Կողմնակից են մնում կամավորության սկզբունքին, անցումային փուլի պահպանմանը և 58 մլն–ի շեմի բարձրացմանը. նորից եմ կրկնում՝ արհեստական ԱԱՀ վճարողների թվաքանակը միտք չունի ավելացնելու...»։

Մանրամասները՝ տեսանյությում։

Այս խորագրի վերջին նյութերը