Քաղաքական

10.11.2014 14:15


Վահե Հովհաննիսյան. «Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք. պարտության որևէ հնարավորություն մեզ համար չենք թողնելու»

Վահե Հովհաննիսյան.  «Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք. պարտության որևէ հնարավորություն մեզ համար չենք թողնելու»

Մեկնաբանելով ՀԱԿ–ի հայտարարությունը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ ԲՀԿ-ն միշտ էլ կապ է պահպանում իր գործընկերների հետ, և աշխատանքային մթնոլորտում քննարկում է բոլոր հարցերը:

–Որևէ հակասություն ես չեմ տեսնում. պարզապես աշխատանքային հարցեր կան, բայց դա չի նշանակում, որ սուր առճակատման խնդիր է դրված: Հակասութուններ չկան. աշխատանքային որոշ հարցերում տարակարծություններ կան,-ընդգծել է Վ. Հովհաննիսյանը:

Նա նաև ավելացրել է, որ ԲՀԿ-ն ծրագրում է խոշոր զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ Ազատության հրապարակում, բայց՝ ճիշտ պահի.

Կորոշենք ճիշտ ժամանակը, ճիշտ պահը։ Չենք ուզում, որ հանրահավաքը դառնա ինքնանպատակ, քանի որ մեզ համար հանրահավաքը միջոց է նպատակին հասնելու համար: Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք. պարտության որևէ հնարավորություն մեզ համար չենք թողնելու: Մենք գնում ենք հանգիստ, ռացիոնալ, ճշգրիտ քայլերով:

ԲՀԿ–ական պատգամավորն ավելացրել է, որ իրենք գնում են այն ճանապարհով, որը հաշվի է առնում նախորդ տարիների բոլոր շարժումների բացթողումները, սխալները, և աշխատում են խուսափել դրանցից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը