Դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում
Հարգելի հայրենակիցներ, 06.11.2014թ. ԲՀԿ քաղաքական խորհուրդը լիազորել է ինձ և Վահան Բաբայանին խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով: Հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հարգելի ներկայացուցիչներ, մեր երկարատև համագործակցությունը բազմիցս ապացուցել է ձեր կարևոր դերն ու նշնակաությունը երկրի զարգացման և բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Ես վստահ եմ, որ որպես ՀՀ մտահոգ քաղաքացիներ, դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում: Համաժողովրդական շարժմանը ձեր ներգրավվածությունը շատ կարևոր է այսօր ՀՀ առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման համար: Սպասում եմ ձեր արձագանքներին և առաջարկներին՝ ակնկալելով ձեր մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:
Դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում
Հարգելի հայրենակիցներ, 06.11.2014թ. ԲՀԿ քաղաքական խորհուրդը լիազորել է ինձ և Վահան Բաբայանին խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով:
Հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հարգելի ներկայացուցիչներ, մեր երկարատև համագործակցությունը բազմիցս ապացուցել է ձեր կարևոր դերն ու նշնակաությունը երկրի զարգացման և բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Ես վստահ եմ, որ որպես ՀՀ մտահոգ քաղաքացիներ, դուք կարող եք ձեր անփոխարինելի ներդրումն ունենալ այսօրվա գործընթացներում: Համաժողովրդական շարժմանը ձեր ներգրավվածությունը շատ կարևոր է այսօր ՀՀ առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման համար:
Սպասում եմ ձեր արձագանքներին և առաջարկներին՝ ակնկալելով ձեր մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:
Էլինար Վարդանյան