Աշխարհ

10.11.2014 13:01


Պուտինը մեկնաբանել է ռուբլու անկումը

Պուտինը մեկնաբանել է ռուբլու անկումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի ֆինանսական իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ռուբլու կուրսի կայունացման համար։
«Դուք գիտեք, որ այսօր ռուբլին զգալի տատանումների է ենթարկված։ Երկրի Կենտորոնական բանկը շարունակում է արժեզրկման վերահսկողության քաղաքականությունը», – ասել է Պուտինն այսօր Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովին։ Նա հավելել է, որ ԿԲ–ն կշարունակի իր քաղաքականությունը հետագայում էլ։
«Թռիչքները, որոնք մենք դիտարկում ենք արժույթի շուկայում, շուտով կդադարեն», – խոստացել է ՌԴ առաջնորդը։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը