Լրահոս

10.11.2014 12:13


Ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ տեսուչներ Ալեքսան Հ.-ն և Հասմիկ Խ.-ն` խմբով, նախնական համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում Արթուր Մ.-ին Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում փաստացի գրանցման համար բնակության հանգամանքները հաստատող տեղեկություն տրամադրելու նպատակով 2014 թվականի նոյեմբերին պահանջել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով` 600 ԱՄՆ դոլար կաշառք:
2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին և վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը: Այդ ժամանակ Ալեքսան Հ.-ն կազմել է բնակարան այցելելու մասին կեղծ արձանագրություն` ամրագրելով, իբր, Արթուր Մ.-ն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակվում է հիշյալ հասցեում:
Արձանագրությունը կազմելուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ալեքսան Հ.-ն և Հասմիկ Խ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը