Քաղաքական

10.11.2014 12:05


Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը ՀԱԿ–ի որոշման վերաբերյալ

Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը ՀԱԿ–ի որոշման վերաբերյալ

Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:

ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով, պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում ճիշտ պահին:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և, մասնավորապես, ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում և ցանկացած պահի:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր,

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը