Ալբանիայի վարչապետը 70 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Սերբիա
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման այսօր՝ նոյեմբերի 10-ին, պատմական այց կկատարի Սերբիա՝ առաջինը գրեթե 70 տարվա մեջ։ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ այցելության ծրագիրը ենթադրում է կառավարության ղեկավարների հանդիպում, Սերբիայի և Ալբանիայի պատվիրակությունների նիստ, երկկողմ համաձայնագրերի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս։ Բանակցությունների և փաստաթղթերի բովանդակության մասին ոչինչ չի հայտնվում։ Ալբանական վարչապետի այցի ծրագիրը հրապարակվել է միայն կիրակի երեկոյան։
Ալբանիայի վարչապետը 70 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Սերբիա
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման այսօր՝ նոյեմբերի 10-ին, պատմական այց կկատարի Սերբիա՝ առաջինը գրեթե 70 տարվա մեջ։
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ այցելության ծրագիրը ենթադրում է կառավարության ղեկավարների հանդիպում, Սերբիայի և Ալբանիայի պատվիրակությունների նիստ, երկկողմ համաձայնագրերի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս։ Բանակցությունների և փաստաթղթերի բովանդակության մասին ոչինչ չի հայտնվում։
Ալբանական վարչապետի այցի ծրագիրը հրապարակվել է միայն կիրակի երեկոյան։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։