Տնտեսական

10.11.2014 10:59


Հաշվարկվել է 56.84 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 56.84 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 03-07.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.02մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 56.84մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության անտառների, կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության և Տավուշի տարածքային բաժինների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսությունում» իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1,22մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 52.582մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Կոտայքի տարածքային և Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1,3մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 969,17հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար տասնմեկ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի տասնմեկ որոշում և հաշվարկվել է 675,0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90,0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը