Լրահոս

10.11.2014 11:05


Ռուսաստանը վերսկսել է չրերի ներմուծումը Վրաստանից

Ռուսաստանը վերսկսել է չրերի ներմուծումը Վրաստանից

Ռոսսելխոզնադզորը հանել է Վրաստանից ՌԴ չրերի ներմուծման արգելքը նոյեմբերի 10-ից։ Այս մասին ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Ռոսսելխոզնադզորը թույլատրել է ՌԴ մատակարարել չորացրած խնձոր, տանձ, կիվի, չիչխան և այլն։ Այսօրվանից հնարավոր կդառնա նաև Վրաստանից Ռուսաստան ներմուծել չորացրած դեղձ, ծիրան, սալոր, բալ, մասուր, սև հաղարջ և այլ հատապտուղներ։ Ի հավելումն այդ ամենի՝ ռուսական ֆիտոսանիտարական ծառայությունը թույլատրել է խաղողի, սև հաղարջի, անանուխի, երիցուկի չորացրած տերևների ներմուծումը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը