Ժողովրդավարական երկրներում իշխանությունը ձևավորվում է վստահության մթնոլորտում, որի արդյունքում նախանշած ծրագրերը հիմնականում կյանքի են կոչվում: Մի խոսքով, քաղաքացիները հուսախաբ չեն լինում, թե այս ո՞ւմ ընտրեցինք և ի՞նչ ստացանք…:
Մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թափանցիկ (փակ) արկղերում ընտրված իշխանությունը այդ նույն թղթի վրա է թողնում ծրագրային ողջ փաթեթը և նախընտրական խոստումները:
Կարճ ասած, հենց այստեղ է, որ խիարը թարս է բուսնում…:
Եվ ահա այս անպատասխանատու վարվելակերպի և գործողությունների արդյունքում ունենում ենք 33% աղքատ բնակչություն, շուրջ 20% գործազրկություն, 600 հազ. կենսաթոշակառուներ, շուրջ 200 հազ. հաշմանդամներ և ժամ առ ժամ աճող արտագաղթ…:
Այս ամենն իբր քիչ է և այս պարագայում մեր իշխանությունները գիշեր ու ցերեկ մտածում են (փիքր են անում) սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո վերատադրվել:
Ահա հենց այստեղ բնական հարց է ծագում՝ ինչի՞ համար եք ցանկանում վերատադրվել, որ ի՞նչ անեք:
Գործող իշխանության ձախողումները այնքան շատ են ու բազմաբովանդակ, որ պարզապես դժվար է այն թվարկել: Պետք է շեշտադրել, որ իշխանությունների ձեռքբերումները շատերի մոտ նյութականացված են անձնապես և ոչ մի ընդհանուր աղերս չունեն քաղաքացիների սոցիալական անմխիթար վիճակի հետ:
Կարծում եմ, իշխանությունում գտնվողներից շատերը իբրև պետական այրեր իրենց պաշտոնավարության շրջանում հասցրել են չափից շատ կուտակել և նյութապաշտ երևալ հասարակության առջև:
Բնականաբար, նման իշխանության վերարտադրությունը ցանկացած բարեփոխման քողի ներքո կուսության երաշխիք չի տալիս… և վերջ:
Այսքանից հետո իշխանությունը չպետք է ակնկալի իր նկատմամբ հարգանք, քանզի արդեն խիարը թարս է բուսնել…:
Պարոնա՛յք իշխանավորներ, իսկ դուք ուզում եք, որ ձեզ հարգեն:
Օրերս բարեկեցիկ Բելգիայում մարդիկ դուրս էին եկել ցույցի՝ սոցիալական վիճակի պաշտպանության խնդրները բարձրաձայնելով:
Ներկայացված հրապարակումը մասնավոր կարծիք է և չի հանդիսանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պաշտոնական տեսակետ կամ դիրքորոշում:
33% աղքատ բնակչությունը ձեզ ո՞նց հարգի

Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար