Աշխարհ

10.11.2014 10:47


Սիրիական զորքերն 90 ահաբեկիչ են ոչնչացրել Դամասկոսում

Սիրիական զորքերն 90 ահաբեկիչ են ոչնչացրել Դամասկոսում

Սիրիական զորքերը կիրակի զանգվածային գործողություն են սկսել «Ջեբհաթ ան–Նուսրա» զինյալների դեմ Դամասկոսից հարավ–արևմուտք։
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մշտական բանակը, Ազգային պաշտպանության ուժերի հետ, մարտեր է մղում զինված ծայրահեղականների դեմ, որոնք բնակավայրեր են գրավել Ջեբել–էշ–Շեյխի լեռան ստորոտում. մարտերի ընթացքում 90 ահաբեկիչ է ոչնչացվել։
Բեյթ–Թիմա, Քդար–Խոր և Բեյթ Սաբեր բնակավայրերի շուրջ իրավիճակը սրվել է նախորդ հինգշաբի։ «Ալ–Վաթան» թերթի տվյալներով՝ «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Իսլամական ջոկատ» խմբավորումների հետ բախումներում 27 մարտիկ է զոհվել ԱՊՈՒ–ի ջոկատներից։
Ռազմական գործողությանը մասնակցում են ինքնաթիռներ և հրետանի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը