Լրահոս

10.11.2014 09:25


«Բորուսիան» 5 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը (տեսանյութ)

«Բորուսիան» 5 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայում 5 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը։ 11-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը նվազագույն հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Խաղի ընթացքում իրեն բավականին լավ դրսևորած Մխիթարյանը կորցրեց դարպասը գրավելու իրական պահ և մեկ գերազանց գոլային փոխանցում կատարեց։

Ու չնայած դորտմունդյան ակումբի ջանքերին, միակ գոլը սեփական դարպասը հեղինակեց մրցակիցը։ 58-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը մոտ 40 մետրից գրավեց սեփական դարպասը։

Այս խորագրի վերջին նյութերը