Սմբատ Սրեյան. «Նովոն անքրիստոնեավայել քայլ է թույլ տվել»
«Zham.am»-ի լրագրողի հետ զրույցում ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հիմնադիր հրամանատար Սմբատ Սրեյանը պարզաբանել է երեկ «lurer.com»-ին տված հարցազրույցի որոշ մանրամասներ: Մասնավորապես, Սմբատ Սրեյանն ասել է, որ հարցազրույց տալու պահին տեղյակ չի եղել, թե ինչպիսի վիրավորանքներ է հասցրել Նահապետ Թումանյանն ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանին: Ազատամարտիկը նման պահվածքն անընդունելի և ամոթալի է որակել.
-Նովոն անքրիստոնեավայել քայլ է թույլ տվել. մարդ, որ էդքան «զասլուգ» (արժանիքներ - Zham.am) չունի, իրավունք չունի կռված տղուն նման վիրավորանք հասցնել: Ես ուղղակի չեմ ուզում իջնել իրա մակարդակին ու նույն ձև պատասխանել,-ասել է ազատամարտիկը՝ հավելելով, որ Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գևորգյանը և Մանվել Գրիգորյանը հարկ եղած դեպքում, եթե պատերազմ լինի, կանգնելու են իրար կողքի:
Սմբատ Սրեյանը նաև ասել է, որ վերոնշված հարցազրույցում արված կոչը՝ պատմությունը չղեղաթյուրելու վերաբերյալ, ուղղված չէր Ռուստամ Գասպարյանին կամ Ռուբեն Գևորգյանին:

Աղբյուրը՝ Zham.am