Լրահոս

08.11.2014 14:12


Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի էներգետիկայի նախարարի նկատմամբ

Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի էներգետիկայի նախարարի նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում քննելու են էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանին։
Այս մասին հայտնել է «ՈւՆՆ» ուկրաինական գործակալությունը՝ սեփական աղբյուրին հղումով։
Բացի այդ, գործակալության զրուցակցի տվյալներով՝ հնարավոր է՝ հանգստյան օրերի ընթացքում ուկրաինական Գլխավոր դատախազության քննիչները պատրաստեն և դատարան ներկայացնեն նախարարին ձերբակալելու հայցը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը