ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է ընդունելություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2015թ. դասընթացի մասնակցության մրցույթ:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի N 811-Ն որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում:
Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացները վարում են ՀՀ ԱԳՆ բաձրաստիճան դիվանագետները և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Դասընթացը կմեկնարկի 2015թ. փետրվարին և կավարտվի 2015թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2015թ. հունվարին կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 27 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ,որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր:
Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ` ժ. 10.00-13.00:
Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 221) հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել դիվանագիտական դպրոցի կայքից` http://www.diplomaticacademy.am/hy/ կամ http://www.diplomaticschool.am/hy/ հասցեներով: