Լրահոս

08.11.2014 12:53


«Իսլամական պետությունը» քիչ մնաց՝ սնանկացներ Բելգիայի շոկոլադի գործարանը

«Իսլամական պետությունը» քիչ մնաց՝ սնանկացներ Բելգիայի շոկոլադի գործարանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սարսափ է տարածում ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Այս անգամ տուժել է շոկոլադ արտադրող բելգիական ընկերությունը։

«The Independent»–ի փոխանցմամբ՝ ընկերության անվանումը համընկել է ծայրահեղական խմբավորման արաբական անվանմանը՝ «ISIS»: Ընկերության վաճառքը կտրուկ ընկել է այս տարվա ընթացքում. «ISIS»–ը սկսել է նույնականացվել ծայրահեղ իսլամիստների հետ, որոնք հեղեղել են իրենց «սխրագործություններով» լրահոսը։

Սկսած 1923 թվականից՝ ընկերությունն անվանվել է «Italo Suisse»։ Հետագայում կրճատվել է «ISIS»–ի, քանզի կազմակերպությունն այլևս ոչ մի կապ չուներ Իտալիայի և Շվեյցարիայի հետ։ Ընկերության սեփականատեր Իգնանս Լիբերտն ասել է, որ ստիպված փոխել է անվանումը «Լիբերտ»–ի, սակայն այդ գործընթացը կտևի մինչև 2015 թվականը։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը