ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Նախագիծը վերաբերում է համայնքներին տրվող դոտացիաներին: Մասնավորապես, ըստ համապատասխան օրենքի, 2014 թվականից ՀՀ համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման համար հիմք է ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման համակարգող մարմնի կողմից ներկայացված բնակչության թիվը՝ ըստ համայնքների: Մինչ այդ՝ համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված բնակչության թիվը՝ ըստ համայնքների: Նշված թվերը որոշ չափով տարբերվում են, ինչով պայմանավորված՝ կարող են նվազել 59 համայնքի տրվող դոտացիաները:
Սրանից ելնելով, քանի որ խնդիրը դեռեւս կարգավորված չէ, առաջարկվում է վերոնշյալ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:
Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովի որոշմամբ նախատեսվում է նոյեմբերի 28-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով: Լսումները նախաձեռնել են ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները :
Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգվել է պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու համայնքների /բնակավայրերի/ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» օրենսդրական նախաձեռնությունը՝ կից փաթեթով:
Կարող են նվազել 59 համայնքի տրվող դոտացիաները