Լրահոս

08.11.2014 11:25


17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով տուն էր մտել պատուհանով

17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով տուն էր մտել պատուհանով

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:

Պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել–բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը