Լրահոս

08.11.2014 11:08


Ռոյսն ու Վայդենֆելերը ստամոքսի խանգարումով պառկած են տանը

Ռոյսն ու Վայդենֆելերը ստամոքսի խանգարումով պառկած են տանը

Վաղը՝ նոյեմբերի 9-ին, Գերմանիայի բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցներ՝ կիսապաշտպան Մարկո Ռոյսն ու դարպասապահ Ռոման Վայդենֆելերը հնարավոր է՝ բաց թողնեն հանդիպումը։

«Ռոյսն ու Վայդենֆելերը ստամոքսի խանգարումով պառկած են տանը։ Մրցաշարային աղյուսակի պատկերը մեզ համար սարսափելի է։ Սակայն տեղը երկրորդական է. կարևոր են միավորները»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է «Բորուսիայի» գլծավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Այս խորագրի վերջին նյութերը