Լրահոս

08.11.2014 15:02


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Եմենում տեխնոկրատների կառավարության ձևավորումն անվանել է խաղաղությանը նպաստող քայլ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Եմենում տեխնոկրատների կառավարության ձևավորումն անվանել է խաղաղությանը նպաստող քայլ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Եմենում տեխնոկրատների կառավարության ձևավորումը, որը կոչված է երկիրը դուրս բերել սուր ներքաղաքական իրավիճակից։ Տարածված հայտարարությունում նա դա խաղաղության ուղղությամբ արված քայլ է անվանել։
«Եմենում այս խառը իրավիճակի համապատկերին հնչեցված հայտարարությունը դրական քայլ է քաղաքական կայունության և երկրում խաղաղության ճանապարհին», – նշվում է հաղորդագրության տեքստում։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նշել է Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի և վարչապետ Հալեդ Բահահի ցուցաբերած առաջնորդությունը, ինչպես նաև հիշեցրել երկրի քաղաքական ուժերի՝ ժողովրդական գործընկերության և խաղաղության համաձայնագրի շրջանակներում վերցրած պարտականությունների մասին։
Գլխավոր քարտուղարի հայտարարությունից առաջ ՄԱԿ–ի ԱԽ–ն պատժամիջոցներ էր կիրառել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի և խռովարարների երկու առաջնորդների նկատմամբ երկրում քաղաքական գործընթացին խոչընդոտելու և իրավիճակն ապակայունացնելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը