Ուորլիք. «Շատ կարևոր է զարգացնել Փարիզում սկսված երկխոսությունը»
«ԱՄՆ-ի անունից կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների պարբերականությունը»,-ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Դիվանագետը հերթական անգամ նշել է, թե նման հանդիպումները նպաստում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Բազելում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ ղեկավարների նիստի շրջանակում մենք կհանդիպենք հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ։ Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»,-ասել է Ուորլիքը: