Կարծիք

07.11.2014 16:49


«Հայաստանում կա այն սերունդը, որը պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ»

«Հայաստանում կա այն սերունդը, որը պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշում կայացվեց նոր թափով առաջ տանել մեկնարկած համաժողովրդական շարժումը: Ծրագրվելիք գործողությունների մեջ հատուկ կարևորվում է երիտասարդների մասնակցությունն այս գործընթացին: Ինչպես գիտեք, ցանկացած շարժման մեջ մեծ դեր ունեն երիտասարդների, հատկապես ուսանողների ուժն ու եռանդը: Վստահ եմ, որ Հայաստանում կա այն սերունդը, որը պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ, որը պատրաստ է իր ուժն ու գիտելիքները ներդնել հզոր և բարգավաճ հայրենիքի ստեղծման համար, որը պատրաստ է ոչ միայն իր, այլև իր սերունդների համար կառուցել բարեկեցիկ ապագա:
Մեր երկրում խնդիրներ շատ կան, սակայն ուզում եմ առանձնացնել այն խնդիրը, որն այժմ օրհասական է: Խոսքս աղքատության մասին է, որը հետզհետե ավելի վտանգավոր ցուցանիշներ է գրանցում:
Որպես համատարած աղքատության հետևանք՝ այսօր ունենք արտագաղթի ահռելի չափեր:
Ես՝ որպես ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ, ամեն օր շփվում եմ բազմաթիվ երիտասարդների հետ և տեսնում, թե այսօրվա հայ երիտասարդը որքան շատ է մտահոգված իր երկրի ներկայի և ապագայի համար: Սակայն մեր երիտասարդության մի ստվար զանգվածն էլ ցանկանում է օր առաջ հեռանալ Հայաստանից: Առավել ցավալի է հատկապես այն, որ հայ երիտասարդը, բարձրագույն կրթություն ստացած հայ ուսանողը, ով նաև մեր մտավոր ներուժն է, իր ապագան Հայաստանում չի տեսնում: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երիտասարդներ, ես վստահ եմ, որ մեր ուժը միասնականության մեջ է: Առանց երկմտանքի, առանց հետ կանգնելու՝ գնա՛նք մինչև հաղթանակ:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը