Կարծիք

07.11.2014 16:30


Համազգային շարժումն ինստիտուցիոնալ տեսք է ստանում

Համազգային շարժումն ինստիտուցիոնալ տեսք է ստանում

Երեկ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային տեսք տալու մասին հայտարարություն է տարածվել։
Դա նշանակում է, որ համազգային շարժումն ինստիտուցիոնալ տեսք է ստանում։ Շարժման նման բնույթը դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանափոխության գործընթացի վրա, այլև նպաստելու է հասարակություն–պետություն կապի ամրապնդմանը դրանից հետո, որը ներկայում ամբողջովին բացակայում է։ Հասարակության հետ կապերը հետագայում կամրապնդի իշխանություն–հասարակություն համագործակցությունը, և այլևս հարկ չի լինի խոսելու խզման մասին։
Այսպիսով, իշխանափոխության ճանապարհին ձեռք բերված համագործակցության փորձը կնպաստի
ա) ժողովրդավարական պետության կառուցմանը,
բ) որակապես նոր քաղաքական համակարգի ստեղծմանը,
գ) քաղաքական որոշումների ընդունման գործընթացում ժողովրդի կամքն ու կարծիքը հաշվի առնելուն...

Ինչպես տեսնում ենք, դանդաղ, բայց հավասարակշիռ քայլերով առաջ գնալը շատ ավելի արդյունավետ է, քանզի հիմք է դնում երկրում նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը։
Վեց տարվա ընթացքում ժողովուրդը մշտապես գտնվել է քաղաքական օտարվածության պայմաններում։ Այժմ իրավիճակը փոխվում է. շտաբների ստեղծումը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու մասնակից լինել երկրի քաղաքական կյանքին, նրա ձայնը լսելի կլինի։

Պետք է նաև հասկանալ, որ շտապողականությունը և «հիմա»–ն ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Իշխանության ձեռքին են դեռ ուժային կառույցները, իսկ դա նշանակում է, որ Բաղրամյան 26-ում ցանկանում են օր առաջ օգտագործել այդ ռեսուրսը։ Հետևանքները կլինեն ի վնաս պետության, իսկ դա նշանակում է, որ կտուժեն բոլորը։ Հետևաբար, պետք է դանդաղ, բայց հաշվարկված քայլերով հասնել անցնցում իշխանափոխության։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը