Լրահոս

07.11.2014 16:41


«Իսլամական պետության» զինյալները գազատար են պայթեցրել Սիրիայի արևելքում

«Իսլամական պետության» զինյալները գազատար են պայթեցրել Սիրիայի արևելքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գազատարի պայթյուն են կազմակերպել Հոմսում։ Այս մասին հաղորդել է «Սուրիա ալ–Էն» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ ռումբը պայթել է այն պահին, երբ «Էբլա» գազային ընկերության ինժեներները, որոնք Կենտրոնական Սիրիայի էլեկտրակայանները վառելիք են մատակարարում, գազախողովակների ստուգում էին անցկացնում Ֆիրքալաս բնակայարից արևելք ընկած հատվածում։ Ահաբեկչության հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ժամանած փրկարարներին հաջողվել է հանգեցնել հրդեհը։
ԻՊ խմբավորումներից Էշ–Շաեր գազի հանքը հինգշաբթի ազատագրելուց հետո սիրիական իշխանություններն անմիջապես անցել են վնասված ենթակառուցվածքի վերականգնմանը։ Ռազմական հրամանատարությունը որոշում է ընդունել ամրապնդել ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը