Լրահոս

07.11.2014 16:33


Գազայի հատվածում պայթյուններ են որոտացել «ՖԱԹԽ»–ի ակտիվիստների դեմ

Գազայի հատվածում պայթյուններ են որոտացել «ՖԱԹԽ»–ի ակտիվիստների դեմ

Այսօր Գազայի հատվածում պայթյունների շարք է իրականացվել՝ ուղղված պաղեստինյան առաջատար «ՖԱԹԽ» շարժման ակտիվիստների դեմ։ Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ պայթյուններն այնքան էլ հզոր չեն եղել։ Որոշակի վնաս է հասցվել գույքին, մարդկանցից ոչ ոք չի տուժել։
Պատահարները տեղի են ունեցել «ՖԱԹԽ»–ի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան 10-րդ տարելիցից առաջ։ Նոյեմբերի 11-ին նախատեսվում է Գազայի հատվածում և Հորդանանի Արևմտյան ափին անցկացնել սգո զանգվածային միջոցառումներ։

«ՎԱՖԱ» պաղեստինյան գործակալությունն այդ կապակցությամբ մեջբերում է շարժման առաջնորդներից մեկի՝ Աբդալլահ Աբու Սամադանի խոսքերը. «Ոչ ոք չի ստիպի մեզ չեղարկելու այդ արարողությունները՝ անկախ պայթյուններից և ահաբեկչական այլ գործողություններից»։
Դեռևս ոչ ոք Գազայի հատվածում պայթյունների պատասխանատվությունը չի վերցրել։ «ՀԱՄԱՍ» իսլամական շարժման ղեկավարությունն այդ գործողությունները որակել է հանցագործ և կարգադրել գտնել մեղավորներին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը