Աշխարհ

07.11.2014 15:59


«AC/DC»–ի թմբկահարն ազատության մեջ կմնա մինչև նոյեմբերի 27-ը

«AC/DC»–ի թմբկահարն ազատության մեջ կմնա մինչև նոյեմբերի 27-ը

Նոր Զելանդիայի դատական իշխանությունները որոշում են կայացրել հանել հայտնի «AC/DC» ռոք խմբի թմբկահար Ֆիլ Ռադի՝ սպանություն պատվիրելու մեղադրանքը։ Այս մասին հայտնում է «New Zealand Herald»-ը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 60-ամյա Ռադի տանը կատարված խուզարկությունից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել թմրանյութեր պահելու, 2 անձի սպանությունը կազմակերպելու փորձի, ինչպես նաև սպանության սպառնալիքի համար։

Ձերբակալությունից կարճ ժամանակ անց երաժիշտը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Ռադի փաստաբանը հայտնել է, որ սպանություն պատվիրելու մեղադրանքը հանվել է բավարար ապացույցներ չլինելու հիմնավորմամբ։ Նշենք, որ Նոր Զելանդիայում սպանություն պատվիրելու փորձը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ։

Փաստաբանը նաև հայտնել է, որ Ռադին ներկայացված մնացած մեղադրանքները մնում են ուժի մեջ։ Սպանության սպառնալիքի համար առավելագույնը նախատեսված է 7 տարվա ազատազրկում, դրան գումարած՝ թմրանյութ պահելու հոդվածը։ Երաժիշտն ազատության մեջ կմնա մինչև նոյեմբերի 27-ը, ինչից հետո կկանգնի դատարանի առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը