Կարծիք

07.11.2014 15:50


«Դպրոցում աշակերտները սովորում են ընդամենը 11 աստիճան ջեռուցման պայմաններում»

«Դպրոցում աշակերտները սովորում են ընդամենը 11 աստիճան ջեռուցման պայմաններում»

Դպրոցում աշակերտները սովորում են ընդամենը 11 աստիճան ջեռուցման պայմաններում: Ապշած եմ քիչ առաջ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից և տեղադրված լուսանկարից:
Երբ խոսում ենք, որ երկրում իրավիճակն աղետալի է, հաճախ փորձում են հակադարձել տարբեր արհեստական ու ձևական թվերով կամ հիմնավորումներով:
Ինչո՞վ կարելի է հիմնավորել աշակերտների 11 աստիճան ջերմության, այսինքն՝ ցրտի պայմաններում 7-8 ժամ դասաժամ անելը:
Ինչպե՞ս կարելի է բարձրաձայնել միջազգային չափորոշիչների մասին, խոսել գիտելիքահեն տնտեսության և այլ նմանատիպ արհեստածին երևույթներից, երբ աշակերտը սովորում է ցրտի պայմաններում:
Նմանատիպ պայմաններում վնասելով իրենց առողջությունը՝ չեն կարողանում ընկալել առանց այն էլ թերի ու կիսահասկանալի պետական կրթական ծրագիրը:

Հրաչ Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը