Լրահոս

07.11.2014 15:05


Հովիկ Աբրահամյան. «ԱԻ ու Տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի Ներքին գործերի նախարարություն»

Հովիկ Աբրահամյան. «ԱԻ ու Տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի Ներքին գործերի նախարարություն»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմիզացնել կառավարման համակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է. քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման և, ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի Ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ. դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը