Աշխարհ

07.11.2014 15:18


Տուրչինով. «Դոնբասի հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրենքը Ռադայում կչեղարկվի»

Տուրչինով. «Դոնբասի հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրենքը Ռադայում կչեղարկվի»

Դոնբասի հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրենքը Գերագույն ռադայի նոր կազմի կողմից կչեղարկեն առաջնահերթ կարգով։ Այս մասին հավաստիացրել է խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը։

Ավելի վաղ Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված ելույթում նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է ընդունել Դոնբասի կարգավիճակի վերաբերյալ նոր օրենք, որը կնախատեսի շրջանների հստակ սահմաններ՝ տեղական ինքնակառավարման կարգով։ Սակայն պայմանների ցանկում նա նշել էր նոյեմբերի 2-ի ընտրությունների չեղարկումը ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի կողմից։ Ավելի ուշ Գերագույն ռադայում միանգամից երկու օրինագիծ է գրանցվել Դոնբասի հատուկ կարգավիճակի չեղարկման վերաբերյալ։ Առաջինը ներկայացրել է Ռադիկալ կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն, երկրորդը՝ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը։
Միևնույն ժամանակ, Լուգանսկի և Դոնեցկի իշխանությունները Դոնբասի հատուկ կարգավիճակի չեղարկումը դիտարկում են որպես մինսկյան համաձայնությունների խաթարում կիևյան իշխանությունների կողմից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը